ՀՊՏՀ-ում սեմինար պարապմունք վարեցին «Արմենբրոք» խոշոր ներդումային ընկերության ներկայացուցիչները

Դիտումների քանակ՝ 825

Այսօր ՀՊՏՀ ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ ամբիոնի հրավերով ֆինանսական ֆակուլտետում սեմինար պարապմունք վարեցին  «Արմենբրոք» խոշոր ներդրումային ընկերության արժեթղթերով գործառնությունների բաժնի ղեկավար Արաքսյա Հարությունյանը և միջազգային շուկաների վերլուծաբան Միխաիլ Բրոյանը: Սեմինարին մասնակցում էին ֆինանսական ֆակուլտետի ուսանողներն ու մագիստրանտները:

Արաքսյա Հարությունյանը ներկայացրեց ներդրումային այս խոշոր ընկերության գործունեության ընդհանուր ոլորտները,մատուցվող ներդրումային ծառայությունները, անդրադարձավ  բորսայական, մասնավորապես` կորպորատիվ արժեթղթերով գործարքներին: Բանախոսը խոսեց նաև Արմնեբրոքի  և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ  բորսայի կատարած գործարքների ցուցանիշների մասին:

Ֆորեքսին և միջազգային արժեթղթերի շուկաների դերին ու նշանակությանն անդրադարձավ Միխաիլ Բրոյանը: Նա հանգամանալից ներկայացրեց գործողությունների այն շղթան, որոնց շնորհիվ ՀՀ քաղաքացին կարող է օգտվել միջազգային ֆինանսական ծառայություններից և գործարքներ կատարել միջազգային  շուկաներում:

Ավարտին բանախոսները պատասխանեցին ունկնդիրների հարցերին::

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին