«Աշխատանքի տոնավաճառ»` ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում
Փետրվարի 26-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Աշխատանքի տոնավաճառ» ծրագրի առաջին փուլը, որի կազմակերպիչներն էին ՀՈւԱԱ-ն (Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա) Եղեգնաձորի մասնաճյուղը, իսկ ծրագրի կոորդինատորն է ՀՊՏՀ Եղ. մ/ճ 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Մխիթարյանը:
Ծրագրի ժամանակ գործատուները հնարավորություն ստացան ծանոթանալու իրենց պոտենցիալ կադրերի հետ, միևնույն ժամանակ նրանցից վերցնելով հարցազրույց, իսկ ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալու գործատուներին, նրանց առաջարկած աշխատատեղերին՝տեղում լրացնելով ռեզյումեներ:
Ծրագրին մասնակցում էին «Գիտելիքի» համալսարանի, Պետական քոլեջի և Բժշկական քոլեջի վերջին կուրսի 30 ուսանողներ և ծրագրի գործատուները (Acba–credit agricole բանկ, Ardshininvestbank բանկ, VTB բանկ, Unibank բանկ, Հայէկոնոմբանկ բանկ, Kamurj Վարկային կազմակերպություն, SEF վարկային կազմակերպություն, Արեգակ վարկային կազմակերպություն, Finka վարկային կազմակերպություն, RosgosstraxArmenia Ապահովագրական ընկերություն, Resso ապահովագրական ընկերություն, Հայփոստ, Արիդ ԱԳԱ, Շտապ օգնություն, Հայաստանի պետական տնտեսագիտական համլսարան Եղ. մ/ճ, Golden Goat այծաբուծական կազմակերպությունկ, Orange կապի ծառայություն, Զբաղվածության ծառայություն):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին