Վաղը կկայանա ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը
28.02.2012
Դիտումների քանակ՝ 816
Փետրվարի 29-ին ժամը 14.00-ին տեղի կունենա ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստը, որի ընթացքում կառավարման ֆակուլտետում կատարված ուսումնագիտական և գիտահետազոտական աշխատանքները կներկայացնի կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը: Կլսվի գիտության բաժնի պետ Գրիգոր Նազարյանի հաշվետվությունը ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության կատարած աշխատանքների մասին: Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի ներկայացմամբ կքննարկվեն ուսումնական նորմատիվների փոփոխության առաջարկը:
Նիստում կկարևորվեն նաև ընթացիկ հարցերը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին