Հպարտ եմ, այս բուհում գտնվելու պատեհությամբ. հայտարարեց ԵՈՒՄ ներկայացուցիչ
27.02.2012
Դիտումների քանակ՝ 811
«Հպարտ եմ, այս բուհում գտնվելու պատեհությամբ և տպավորված այն ամենով, ինչ տեսա»,- ասաց Եվրպական ուսանողական միության ազգային ուսանողական կառույցների զարգացման հանձնաժողովի նախագահ Մարեկ Բառանսկին` ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ ունեցած հանդիպումից հետո ուսանողների հետ կայացած հանդիպմանը, երբ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ներգրավվեցին անկաշկանդ ու բաց երկխոսության մեջ:
Պատվիրակության անդամները կրկին անդրադարձան իրենց կառույցի ստեղծման ու կայացման ճանապարհին, հայ ուսանողներին կոչեցին ակտիվ համագործակցության, որի արդյունքում վերջիններս կկարողանան մասնակիցը դառնալու բարձրագույն կրթության կառավարման գործընթացին։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին