ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նիստում կկարևորվեն ուսումնական գործընթացին առնչվող հարցեր

Դիտումների քանակ՝ 819

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի  հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 29-ին, ժամը 13.00-ին թիվ 217 լսարանում: Նիստը դռնբաց է, և կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Քննարկվող հարցերը կառնչվեն ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստի որոշումներին և հանձնարականներին,  2011-2012 թթ. ուսումնական տարվա  առաջին կիսամյակի քննաշրջանի լուծարքների արդյունքներին,  հեռակա ուսուցման 3-4-րդ կուրսերի քննաշրջանի, առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի գիտահետազոտական փորձառության ընթացքին: Անդրադարձ կկատարվի նաև հակաճգնաժամային և զբոսաշրջության ամբիոնում ուսումնադաստիարակչական և գիտահետազոտական աշխատանքների վիճակին:

Նիստում կլսվեն նաև ընթացիկ հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին