Մեր պրոֆեսորի հեղինակությամբ լույս է տեսել «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը

Դիտումների քանակ՝ 883

Լույս է տեսել ՀՊՏՀ ֆիզդաստիրակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի «Ֆիզիկական դաստիարակության տեսական գիտելիքները» ուսումնական ձեռնարկը:

Փաստ է, որ ուսանողների առողջությունն անկում է ապրում` պայմանավորված ոչ միայն մթնոլորտի աղտոտվածությամբ, ֆիզկուլտուրայի դասավանդման անմխիթար վիճակով, մարզական-զանգվածային ավանդույթների մոռացությամբ, այլև  երիտասարդների` անհրաժեշտ գիտելիքների չտիրապետելու հանգամանքով:  Այս բացթողումը լրացնելու  մտահագությամբ է հեղինակը ներկայացնում է սույն ուսումնական ձեռնարկը:

Ձեռնարկը նախատեսված է հիմնականում բուհերի ֆիզդաստիարակության մասնագետների և ուսանողների համար: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին