«Տնտեսագետ» ամսագիրը հերթական համարով ներկայանում է նորովի
Լույս է տեսել «Տնտեսագետ» ամսագրի հերթական համարը` նոր ձևավորմամբ,
ամբողջությամբ գունավոր: Ամսագիրը նորություն է պարունակում նաև բովանդակային առումով՝ այս նոր համարում առաջարկելով թեմատիկ շարքեր, նոր խորագրեր: Համալսարանական ամենաառանցքային իրադարձություններն այս համարում ամբողջացել են «Լուսանկարային լրաշարքում»:
Սիրելի’ ընթերցող, մանրամասնորեն չենք մեկնաբանի այն, ինչն արդյունքում ունենք, այլ ուրախ կլինենք իմանալ ձեր տպավորությունը, կարծիքը: Ակնկալում ենք, որ դրանք կլինեն առավելագույնս անկեղծ: Սիրով կլսենք ձեր առաջարկությունները, դիտողությունները, կքննարկենք ու կփորձենք ձեզ հետ միասին իրականացնել հետաքրքրական, կառուցողական, նորաստեղծական գաղափարներ ու համարձակ մտահղացումներ:
Մեր նպատակն է, որ «Տնտեսագետը» լինի պահանջված, սպասված:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին