Արարատ Գոմցյանը բանախոսեց ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2501

Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 4-րդ կուրսում այսօր դասախոսություն է վարել Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի հարավային բաժանմունքի գլխավոր գիտական աշխատող, Կովկասյան հետազոտությունների ղեկավար, տ.գ.դ Արարատ Գոմցյանը:  Այս մասին տեղեկացնում է միջազգային  տնտեսական հարաբերությունների ամբիոնի  վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյանը: Միջոցառմանը ներկա են եղել տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը և Դիանա Գալոյանը:

Բանախոսությունը վերաբերել է վերջին տասնամյակում հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերջին տարիներին հայ-ռուսական առևտրի շարժընթացին, ապրանքային կառուցվածքին, ապա՝ առևտրի տրանսպորտային սպասարկման հիմնական խոչընդոտներին և բարելավման հնարավոր ուղիներին: Բանախոսը կարևորել է ՌԴ դերը՝ որպես ՀՀ ռազմավարական գործընկերոջ: Լսարանը քննարկման է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ  անդամակցության հարցը:

Դիանա Գալոյանի խոսքով՝ ՄՏՀ մասնագիտության ուսանողների համար պրակտիկ ոլորտի ներկայացուցիչների դասախոսությունները շարունակական են լինելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին