ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնում քննարկվեցին եվրոպական քաղաքակրթության զարգացման հեռանկարները և մարդու ապագան

Դիտումների քանակ՝ 643

Այսօր ՀՊՏՀ  փիլիսոփայության ամբիոնում տեղի ունեցավ գիտական սեմինար: «Եվրոպական  քաղաքակրթության զարգացման հեռանկարները և մարդու ապագան» թեմայի շուրջ զեկուցումով հանդես եկավ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը: Բնորոշելով «քաղաքակրթություն» հասկացությունը` նա նշեց, որ քաղաքակրթություն ստեղծել են միայն նստակյաց ժողովուրդները, այսինքն` այն առաջացել է նեոլիտի ժամանակաշրջանում` Արևելքում, մասնավորապես` Միջագետքում և Եգիպտոսում: Այնուհետև պրոֆեսորն անդրադարձավ եվրոպական կամ արևմտյան քաղաքակրթությանը: «Զարգանալով` եվրոպական քաղաքակրթությունը իր հետ բերեց և’ դրական, և’ բացասական երևույթներ: Դրականը գիտության և տեխնիկայի զարգացումն էր տնտեսության մեջ և մշակույթում: Բացասականը նույնպես կապված է գիտության և տեխնիկայի հետ: Վերջիններիս զարգացումը մարդու կյանքը դարձրեց միակերպ` վերածելով նրան մարդ-զանգվածի»,- ասաց բանախոսը` նշելով, որ մարդը, ստեղծելով տեխնիկան` դուրս եկավ մարդու դեմ պայքարի: Պրոֆեսորը նշեց այն ուղիները, որոնք կփրկեն մարդկությունը քաղաքակրթության բերած չարիքից և նրան կդարձնեն ոգեղեն:

Քննարկմանը գործուն մասնակցություն ունեցան ամբիոնի պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը, դոցենտներ Մարիետա Նիկողոսյանը, Յուրի Հովականյանը, Մելանյա Հարությունյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին