ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հյուր է Արցախի Հանրային հեռուստաընկերությանը

Դիտումների քանակ՝ 2585

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հունիսին հյուրընկալվել է Արցախի Հանրային հեռուստաընկերության  «Ողջույն Արցախ» հեռուստանախագծին և ներկայացրել  հունիսի 28-ին Ստեփանակերտում կայացած «Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով աշխատաժողովը:

Հաղորդումն արդեն հասանելի է համացանցում, որն առաջարկում ենք դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=JU4ziuVwbSI&feature=youtu.be:

Կորյուն Աթոյանն անդրադարձել է  աշխատաժողովի կազմակերպման նախապատմությանը, խոսել է բարձրագույն կրթության հիմնախնդիրների, կրթական շուկայում առկա մրցակցության և այլ խնդիրների մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին