Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարը
«Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» գիտական հանդեսի նոր համարն ընթերցողի սեղանին է:
«Տնտեսագիտության տեսություն» խորագրի ներքո լույս են տեսել Վարդան Բոստանջյանի, Կարո Ավետիսյանի «Տնտեսական անվտանգության ապահովումը որպես ազգային անվտանգության գլխավոր երաշխիք», Աշոտ Մարկոսյանի, Գրիգոր Կուրղինյանի «Մարդու և տնտեսական ազատությունները որպես շուկայական տնտեսության անկյունաքարեր», Ֆիրուզա Մայիլյանի «Մարդկային կապիտալի ընդգրկմամբ տնտեսական աճի մոդելների կատարելագործման հնարավոր ուղիները», Անի Խաչատրյանի «Զարգացող տնտեսությամբ երկրներում սոցիալ-տնտեսական վերափոխումների արդյունքների վիճակագրական վերլուծություն» հոդվածները:
«Կառավարում» խորագրի տակ ներկայացված են Գայանե Թովմասյանի «Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հեռանկարները», Ալբերտ Սարգսյանի «Նորամուծական գործընթացների կառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում», Քրիստինա Անանյանի «Ոչ ֆորմալ զբաղվածությունը ՀՀ-ում. միտումները և պատճառները» հոդվածները:
«Միջազգային տնտեսագիտական հարաբերություններ» խորագիրը ներկայացնում են Աննա Տուրչակը՝ «Բալթյան երկրներում ձևավորված խնայողությունների առանձնահատկությունները», Արաքս Աբրահամյանը՝ «Զարգացող երկրների տնտեսությունների վրա կապիտալի միջազգային հոսքերի ազդեցության գնահատումը», Սերգեյ Իգնատովը՝ «ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ ներդրումների դերը տնտեսական միասնացման գործընթացներում» հոդվածներով:
«Ֆինանսական հիմնախնդիրներ» խորագրի տակ լույս են տեսել Աշոտ Սալնազարյանի, Սրբուհի Իսրայելյանի «Տնտեսական աճի և ֆինանսական խորության փոխազդեցության գնահատման ժամանակակից խնդիրները», Հայկազ Արամյանի «Տնտեսության վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության փոխանցումային մեխանիզմների գնահատումը ՀՀ-ում», Ավագ Ավանեսյանի «ԱԱՀ և եկամտային հարկի համեմատությունն ընդհանուր հավասարակշռության մոդելի կիրառմամբ՝ ՀՀ օրինակով» հոդվածները:
«Գործարարություն» խորագրի ներքո ներկայացված է Միքայել Մարդումյանի «Ձեռնարկատիրական ձախողման ախտորոշումը որպես աճի նախադրյալ» հոդվածը:
«Մաթեմատիկական մեթոդներ» խորագրում Թաթուլ Մկրտչյանի, Տիգրան Թերզյանի «Պետական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության օպտիմալ մակարդակի գնահատումը էկոնոմետրիկ մոդելների միջոցով» հոդվածն է:
«Քաղաքագիտություն» խորագիրը ներկայացնում է Վարդան Աթոյանը՝ «Ուղեղային կենտրոնների ոլորտի զարգացման շարժընթացը 20-րդ դարի երկրորդ կեսին» հոդվածով:
«Գրականագիտություն, դասավանդման մեթոդաբանություն» խորագրի ներքո լույս են տեսել Վալերի Միրզոյանի «Հռետորական արվեստի բուհական դասավանդման հարցեր», Զուխրա Երվանդյանի ««Մարդ-իրադարձության» կերպավորումը Գրիգոր Գուրզադյանի խոհագրություններում», Լուսինե Հարությունյանի «Մեդիատեքստերի մեկնաբանության մեթոդաբանություն» հոդվածները:
Հանդեսի էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ:
Հաճելի ընթերցում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին