Նորություններ

Գտնվել է 16 նորություն

Ամփոփիչ ատեստավորման գործընթաց. լուսանկարային ռեպորտաժ

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, այցելուներ, ինչպես արդեն առիթ ենք ունեցել գրելու, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկել է ամփոփիչ ատեստավորման գործընթացը, որի շրջանակներում առկա և հեռակա բակալավրիատի ուսանողները ներկայացնում են իրենց ավարտական աշխատանքները, իսկ առկա մագիստրատուրայի ուսանողները՝...

Այսօր ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի տարեդարձն է

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ծննդյան տարեդարձն է, որի առթիվ ցանկանում ենք համալսարանի աշխատակիցների  և բազմահազար ուսանողների անունից ջերմորեն շնորհավորել մեր հարգարժան ղեկավարին: Հարգելի ռեկտոր Ուսանողների և աշխատակիցների նկատմամբ...

Արտերկիր է մեկնում ՀՊՏՀ 31 ուսանող. նրանց հաջողություն մաղթեց բուհի ղեկավարությունը

Եվրամիության «Էրազմուս+» ծրագրով արտասահման է մեկնում ՀՊՏՀ ուսանողների հերթական խումբը. 31 ուսանող (այդ թվում՝ 24-ը՝ բակալավրիատից, 7-ը՝ մագիստրատուրայից) 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում կսովորի արտասահմանյան համալսարաններում: ՀՊՏՀ-ականներին  6 ամսով կհյուրընկալեն 10 երկրների 13 համալսարաններ, այդ թվում՝...

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը այցելեց ֆինանսատնտեսագիտական քոլեջ

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ստեղծվել են համակարգչային լսարաններ, լաբորատորիա, QR գրադարան: Այսօր ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այցելեց քոլեջ՝ ծանոթանալու կատարված աշխատանքի արդյունքներին:Քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանը և աշխատակազմի ղեկավար ներկայացուցիչները դիմավորեցին...

Ռումինիայի Գալացի Դանուբիուս համալսարանի ռեկտորը հյուրընկալվել է ՀՊՏՀ-ում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Գալացի Դանուբիուս  համալսարանի (Ռումինիա) միջև Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության արդյունքում ՀՊՏՀ-ում երեկ հյուրընկալվել է նշված համալսարանի ռեկտոր Անդրի Պուշկան և միջազգային կապերի գծով...

Արցախի պետական համալսարանի ռեկտորը շնորհակալական նամակ է ուղարկել ՀՊՏՀ ռեկտորին

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալական նամակ է հասցեագրել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին և ՀՊՏՀ դասախոսներին՝ Արցախի պետական համալսարանի ուսանողներին ջերմ ընդունելություն և համապատասխան մասնագետների  կողմից աջակցություն ցուցաբերելու համար: «Արցախի պետական համալսարանի ղեկավարությունը...

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ընդունել է ուսանողական խորհրդի նոր կազմին

Մեր համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը երեկ ընդունել է ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանին և ՈւԽ նախագահության անդամներին՝ ուսանողական կառույցի նոր կազմին ծանոթանալու նպատակով: ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը մեզ հայտնեց, որ ուսանողական խորհրդի նախագահության...

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորում է ՀՊՏՀ գրադարանի աշխատակիցների տոնը

ՀՊՏՀ գրադարանի աշխատակիցներին համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորանք է հղել: Հարգելի՛ գործընկերներ, մեր հանրապետության գրադարանների մեծ ընտանիքում ամեն տարի հոկտեմբերի 7-ին իր մասնագիտական տոնն է նշում նաև մեր համալսարանի գրադարանի անձնակազմը: Գրադարանավարի օրը նշելով...

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ

Սիրելի ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը այսօրվա տոնի առթիվ ձեզ է հղել իր շնորհավորանքը, որը ներկայացնում ենք ստորև: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի ուսանողներ Արդեն մի քանի տարի է՝ մեր ազգային տոնացույցը հարստացվել...

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին: Հանդիպմանը քննարկվել են բուհի և Արցախի պետական համալսարանի համագործակցությանն առնչվող հարցեր:  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրել է Արցախի հետ ՀՊՏՀ կապը՝ նշելով, որ Տնտեսագիտական...