«Ամբերդ»-ի աշխատակիցները՝ ԱՎԾ 2018թ. ծրագրի շուրջ 1-ին աշխատանքային քննարկման մասնակից

Դիտումների քանակ՝ 2990

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային վիճակագրական ծառայության 2018 թվականի ծրագրի վերաբերյալ առաջին աշխատանքային քննարկումը, որին մասնակցել են նաև ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցները: Հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանի համանուն հանձնաժողովի փորձագետները, ՀՀ ԱԺ տնտեսագիտական վարչության, ՊԵԿ-ի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը՝ նման կազմով աշխատանքային քննարկմամբ հանձնաժողովը փորձ է արել ստեղծել մի հարթակ, որտեղ խորհրդարանականների աշխատանքին կզուգակցվի նաև ակադեմիական տնտեսագիտական միտքը: Աշխատանքային նման հանդիպումները կլինեն շարունակական՝ առանցքում ունենալով վերը նշված խնդիրների լուծումը:

Օրակարգի հիմնական շեշտադրումները վերաբերել են ՓՄՁ հատվածին, ԵԱՏՄ անդամ երկրների՝ մասնավորապես Հայաստանի հետ իրականացվող ապրանքաշրջանառությանը, ներմուծված, ինչպես նաև արտահանված ապրանքների ծավալներին: Այդ համատեքստում ադրադարձ է կատարվել անվտանգ տնտեսական զարգացում ապահովող խնդիրներին և ԱՎԾ-ի կողմից տնտեսության տարբեր ճյուղերում տվյալների համակողմանի համավաքագրման ու հրապարակման աշխատանքներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին