ՀՀ ֆինանսական շուկաներում կնքված գործարքների հունիսյան ամփոփումը

Դիտումների քանակ՝ 2484

ՀՊՏՀ  «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի կողմից ամփոփվել են ՀՀ ֆինանսական շուկայում հունիս ամսին կատարված գործառնությունները:

Համաձայն ամփոփման՝ հունիսին ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացվելիության ավելացման գործիքներից կրկին կիրառվել են շաբաթական ռեպո գործարքները, որոնց ծավալը կազմել է 29  մլրդ  ՀՀ դրամ: Ինչպես մայիսին, հունիսին ևս ՀՀ  ԿԲ-ն չի իրականացրել պետական պարտատոմնսերի առք, փոխարենը ներգրավել է դրամական միջոցներ՝ 505,2  մլրդ  ՀՀ դրամի չափով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը ամսվա ընթացքում  հիմնականում դրսևորել է նվազման միտում՝ ամսվա վերջին ամսվա սկզբի դրությամբ նվազելով մոտ 0.35% առքի և վաճառքի փոխարժեքների  համար:  Եվրոյի և ռուսական ռուբլու դեպքում փոխարժեքները հունիսին տարբեր միտումներ են ցուցաբերել՝ եվրոն աճելով 1.26%, իսկ ռուբլին նվազելով` -1.94%:

Ռեպո և  սվոփ գործառնությունների, միջբանկային վարկերի շուկաներում նույնպես ակտիվ է եղել: Արտաբորսայական ռեպոների ծավալը աճել է 16.9%-ով,իսկ Եվրոբոնդերով կնքված ռեպոների ծավալը նվազել է  20.7 %-ով: Միջբանկային վարկերի շուկաներում նկատվել են տարբեր միտումներ: ՀՀ դրամով միջբանկային վարկերը կտրուկ աճել են՝ 116.2%-ով, իսկ դոլարային վարկերը աճել են 61.3%- ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված սվոփների ծավալը աճել է 60,1%-ով: Ի տարբերություն նախորդ ամսվա, հունիսին եվրոյով կնքվել են սվոփ գործարքներ` 4մլն եվրո ծավալով:

Պետական պարտատոմսերի և' առաջնային, և' երկրորդային շուկաներում հիմնականում գրանցվել են բավականին մեծ ակտիվություն և հիմնականում տոկոսադրույքների նվազման միտումներ, ինչի արդյունքում  շրջանառության մեջ եղած կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը հունիս  ամսվա  վերջին կազմել է 6.18815% (մայիսի վերջին՝ 6,2104): Միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շրջանառության մեջ կազմել է 11.09661%՝ նախորդ ամսվա վերջի 10,0444-ի փոխարեն:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 80,4%-ով, իսկ եկամտաբերությունները, պայմանավորված ֆինանսական շուկաներում եկամտաբերությունների նվազման միտումներով, էականորեն նվազել են: Բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալը աճել է մոտ  17.6 անգամ՝  նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ:

Ֆինանսական շուկայի ամփոփ ցուցանիշներ

Արտարժույթի շուկայի ամփոփ ցուցանիշներ

ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ամփոփ ցուցանիշներ

Ֆինանսական շուկաների վիճակը և զարգացումները 2017 թ. հունիս  ամսին (ամսական տեսություն):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին