ՀՊՏՀ դասախոսները և վարչական աշխատակիցները փորձառություն են անցել Ռումինիայի Գալացի Դանուբիուս համալսարանում

Դիտումների քանակ՝ 4056

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ Տիգրան Մնացականյանը, ֆինանսների ամբիոնի դասախոս Մարե Խաչատրյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կրտսեր հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանը, կառավարման ամբիոնի ավագ լաբորանտ Լիլիթ Գյուլգյուլյանը և գիտական ընթերցասրահի գրադարանավար Մարիամ Մնացականյանը մայիսի 22-26-ը մասնակցել են ՀՊՏՀ և Գալացի Դանուբիուս համալսարանի (Ռումինիա) միջև «Էրազմուս+»-ի շրջանակում կազմակերպված փոխանակման ծրագրին: Գործընկեր համալսարանի դասավանդողների և վարչական աշխատակիցների հետ մեր պատվիրակները քննարկել են դասավանդմանը, հետազոտությունների իրականացմանը, ադմինիստրատիվ աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք խնդիրներ: Երկուստեք նախանշվել են համատեղ հետազոտությունների իրականացման, փոխգործակցության ձևավորման հնարավոր ուղիները:

Փոխանակման ծրագրին մասնակցել են նաև Ալբանիայի բուհերի ներկայացուցիչներ:

Այս մասին մեզ հայտնեց Աստղիկ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ մեր համալսարանի աշխատակիցներից յուրաքանչյուրն իր ստորաբաժանումում օրերս ներկայացրել է Ռումինիայի Գալացի Դանուբիուս համալսարան այցի հիմնական արդյունքը՝ հաղորդելով ձեռք բերած փորձը:

Հիշեցնենք, որ «Էրազմուս +» ծրագիրը մեր համալսարանում համակարգում է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին