Աշխատաժողով՝ Արցախի պետական համալսարանի հետ
22.06.2017
Դիտումների քանակ՝ 2676
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Արցախի պետական համալսարանի հետ համատեղ աշխատաժողով է նախաձեռնել, որը կրում է «Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագիրը: Աշխատաժողովը կանցկացվի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ՝ ս.թ. հունիսի 28-29-ը:
Աշխատաժողովի շրջանակներում տեղի կունենան նիստեր՝ «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները ՀՀ-ում և ԼՂՀ-ում», «Բարձրագույն կրթության պետական կարգավորում և բուհերի ինքնավարություն», «Կրթության որակ» և «Արժեհամակարգ» խորագրերով:
Հիշեցնենք, որ Արցախի պետական համալսարանի հետ ՀՊՏՀ համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկվել էին նաև ապրիլին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին