Քննարկում-խորհրդակցություն՝ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի շուրջ
Այսօր նիստերի սրահում կլոր սեղանի շուրջ խորհրդակցություն-քննարկում էր, որին ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժինը՝ պետ Խորեն Մխիթարյանի գլխավորությամբ, ամբիոնների վարիչները:
Համաձայն ՀՀ բարձագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. մայիսի 24-ի հրամանի՝ պետք է փոփոխություններ կատարվեն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում, ինչը ենթադրում է արմատական փոփոխություններ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում:
Այսօրվա քննարկումը հիմնականում վերաբերում էր ասպիրանտուրայի և հայցորդության կրթական ծրագրերում երկու փոխկապակցված մասերում՝ կրթական և հետազոտական բաղադրիչներում նախատեսվող փոփոխություններին, մասնավորապես՝ ընտրովի դասընթացներին և ստուգարքներին:
Կարևորելով կրթական երրորդ աստիճանում բարեփոխումների, ինչպես նաև միջազգայնացման անհրաժեշտությունը՝ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց քննարկման ենթակա հարցերի շրջանակը: Ամբիոնների ղեկավարները հանդես եկան պարզաբանումներով և առաջարկություններով: Պրոռեկտորը հանձնարարեց առաջիկայում ներկայացնել ներամբիոնային ընտրովի դասընթացների ցանկը: Միաժամանակ հանձնարարվեց մշակել հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով նախատեսված առարկաների ծրագրերը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին