Կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 2324

ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանն այսօր կայացած ռեկտորատի նիստում զեկուցեց ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2016-2017 ուստարվա միջին մասնագիտական կրթական ծրագրով վճարովի համակարգում սովորողներին երկրորդ կիսամյակի ուսման վարձերի մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին: Պրոռեկտորը նշեց, որ հարցը քննարկելու և որոշում կայացնելու համար հիմք է վերցվել ՀՀ Կառավարության որոշումը: Քննարկման արդյունքում որոշվել է 7 ուսանողի վարձ փոխհատուցել, ինչն արժանացավ ռեկտորատի հավանությանը:

Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը զեկուցեց քոլեջից 5 ուսանողների հեռացման մասին, որոնք դասերին չեն հաճախել: Ռեկտորատը նաև որոշեց քոլեջի մանկուց հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող  2 ուսանողի տեղափոխել անվճար ուսուցման համակարգ:

Ընթացիկ հարցերի շարքում ներկայացվեցին համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների դիմումները, անդրադարձ եղավ ուսման վարձերի վճարման գործընթացին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին