Տարեվերջյան ավանդական լուսանկարահանում՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ

Դիտումների քանակ՝ 4218

ՀՊՏՀ յուրահատուկ բակում այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կազմակերպեց շրջանավարտների տարեվերջյան լուսանկարահանումը՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ: Արդեն ավանդույթի վերածված մեր այս նախաձեռնությունն այսօր իրականություն դարձավ մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության հեռակա բակալավրիատի ուսանողների մասնակցությամբ:

Սա գեղեցիկ առիթ դարձավ նաև այն առումով, որ ուսանողները ևս մեկ հնարավորություն ստացան բուհի ռեկտորին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը: Կորյուն Աթոյանն իր հերթին հետաքրքրվեց, թե բուհի գործունեության բարելավման ինչ առաջարկներ ունեն շրջանավարտները, ինչ հետագա ծրագրեր ունեն և ինչ տպավորություններով են հեռանում համալսարանից, ինչին ի պատասխան՝ շատերը ոգևորված արձագանքեցին. «Մենք չենք հեռանալու, ուսումը շարունակելու նպատակ ունենք»:

Այսօր իրենց ավարտական աշխատանքները պաշտպանող սույն մասնագիտությամբ ուսանողներին միացավ նաև ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը՝ տ.գ.դ., պրոֆեսոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին