ՀՊՏՀ ուսանողը՝ ատլետիկայի Հայաստանի առաջնության չեմպիոն

Դիտումների քանակ՝ 2529

Մեր համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող (հեռակա, մարքեթինգ մասնագիտություն), ատլետ (եռացատկորդ) Լևոն Աղասյանը հերթական մարզական փայլուն հաղթանակն է արձանագրել. մայիսի 21-ին տեղի ունեցած  2017թ. Հայաստանի ատլետիկայի առաջնության եռացատկ սպորտաձևում 16.02 արդյունքով նվաճել է 1-ին հորիզոնականը:

ՀՊՏՀ պաշտոնական կայքում նպատակասլաց մարզիկին անդրադառնալու շատ առիթներ  ենք ունեցել: Մարտին, հերթական հաղթանակի առիթով, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել էր նրա հետ՝ մարզական հաջողությունների, ուսման,  նախասիրությունների, նպատակների, առաջիկա անելիքների մասին. հրապարակմանը ծանոթացեք այստեղ:

Լևոն Աղասյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, Հայաստանի ռեկորդակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալակիր, Բալկանյան երկրների եռակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Օլիմպիական խաղերի մասնակից:

Շնորհավորում ենք մարզիկին և մաղթում նորանոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին