«Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2018թ. հունվարյան գործարքների ամփոփումը

Դիտումների քանակ՝ 1895

ՀՊՏՀ  «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի կողմից ամփոփվել են ՀՀ ֆինանսական շուկայում 2018թ. հունվար ամսին կատարված գործառնությունները:

Համաձայն ամփոփման՝ ամսվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը ավելի շատ կիրառել է իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացվելիության ավելացման գործիքներից շաբաթական ռեպո գործարք կնքվել է 23 մլրդ դրամ ծավալով: Ի տարբերություն 2017թ. դեկտեմբերի, երբ ԿԲ-ն շուկայից գնել էր 3 մլրդ դրամ ծավալի պարտատոմսեր, հունվարին չի իրականացրել պետական պարտատոմնսերի առք, և ներգրավել է դրամական միջոցներ 316.4 մլրդ ՀՀ դրամի չափով:

Դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը միջբանկային շուկայում ամսվա արդյունքներով գրեթե փոփոխություն չի կրել, սակայն 0.12 տոկոսով նվազել է ներբանկային շուկայում։ Դեկտեմբերին եվրոյով և ռուսական ռուբլով գործարքներ միջբանկային շուկայում չեն կնքվել, իսկ ներբանկային շուկայում փոխարժեքներն աճել են համապատասխանաբար 3.06 և 3.44 տոկոսով։

Ռեպո, սվոփ գործառնությունների, և միջբանկային վարկերի շուկաներում միտումները հակասական են: Արտաբորսայական ռեպո գործարքների ծավալը աճել է 2%-ով, իսկ եվրոբոնդերով կնքված ռեպոներինը նվազել 46.8%-ով: Միջբանկային վարկերի շուկաներում ամսվա ընթացքում կնքված գործարքների ծավալները աճել են. ՀՀ դրամով վարկերի ծավալը 12.7%-ով, իսկ դոլարային վարկերը՝ 52.1%- ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված գործարքների ծավալը նվազել է 31.1%-ով, իսկ եվրոյով սվոփեր, ինչպես նախորդ ամսին, չեն կնքվել:

Պետական պարտատոմսերի և՛ առաջնային, և՛ երկրորդային շուկաները բավականին ակտիվ են եղել։ Եկամտաբերությունները, չնայած կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում նվազել են, միջին և երկարաժամկետ պարտատոմսերի դեպքում նույնն են մնացել։ Կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը ամսվա վերջին կազմել է 6.37%` նախորդ ամսվա համապատասխանաբար 6.57%-ի դիմաց, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերինը՝ 14.35%:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը հետո անկում է ապրել մոտ 23.7 տոկոսով, իսկ բաժնետոմսերի շուկայում, նախորդ ամսվա զրոյական ծավալով գործարքների դիմաց կնքվել է 4.9 մլն դրամի գործարք։ Ստորև կարող եք ծանոթանալ.

Ֆինանսական շուկայի ամփոփ ցուցանիշներ

Արտարժույթի շուկայի ամփոփ ցուցանիշներ

ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ամփոփ ցուցանիշներ

Ֆինանսական շուկաների վիճակը և զարգացումները 2018թ հունվար  ամսին (ամսական տեսություն )

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին