Տեխնիկական համալրում ՄՏՀ ամբիոնում

Դիտումների քանակ՝ 2464

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Գոմցյանը, ով ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում ունի արտալսարանային ժամեր (ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և ատենախոսությունների ղեկավարում) այսօր ամբիոնին է նվիրել  վերջին սերնդի պրոյեկտոր: Այս մասին մեզ հայտնեց միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ իրենց ամբիոնի անունից մեր միջոցով շնորհակալություն հայտնելով Արարատ Գոմցյանին:

«Պրոֆեսոր Գոմցյանը, չնայած երկար տարիներ զբաղեցրել է բարձր պաշտոններ, սակայն երբեք գիտության հետ կապը չի խզել և մշտապես իր ներդրումն է ունեցել գիտության զարգացման և հայ տնտեսագիտական մտքի առաջընթացի գործում: ՄՏՀ ամբիոնի ողջ անձնակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում հարգարժան պրոֆեսորին և հույս հայտնում համագործակցել դեռ երկար տարիներ»,- ասաց նա:

Ամբիոնը հասցրել է նաև գործարկել պրոյեկտորը՝ այսօրվա դասապրոցեսի ընթացքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին