Նորություններ
Դիանա Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հրամանով Դիանա Ռոբերտի Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է, 2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների...
ՀՊՏՀ ուսանողները և դասախոսները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում դասախոսություններ են ունկնդրել
Ապրիլի 15-ին ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի նախաձեռնությամբ տնտեսության կազմակերպման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների մագիստրանտներն ու բակալավրիատի ուսանողները դասախոսություններ են ունկնդրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:...
Տեխնիկական համալրում ՄՏՀ ամբիոնում
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Գոմցյանը, ով ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում ունի արտալսարանային ժամեր (ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի և ատենախոսությունների ղեկավարում) այսօր ամբիոնին է նվիրել վերջին սերնդի պրոյեկտոր: Այս մասին մեզ հայտնեց միջազգային տնտեսական...
Տնտեսագիտական նոր դասագիրքը՝ ընթերցողի սեղանին
Լույս է տեսել ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանի և նույն ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանի «Միջազգային տնտեսագիտություն. տեսություն և քաղաքականություն» ուսումնական ձեռնարկը: Ինչպես նշված է գրքի ծանոթագրությունում, ուսումնական...
Բակալավրիատի և մագիստրատուրայի հարցաշարեր՝ ՄՏՀ ամբիոնից
Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը տրամադրել է բակալավրիատի 1-ին և 2-րդ միջանկյալ ստուգումների և մագիստրատուրայի ամփոփիչ ստուգման մի շարք առարկաների հարցաշարերը: «Միջազգային առևտրի տեսություններ», «Միջազգային կորպորացիաներ», «ՀՀ հարևան երկրները համաշխարհային տնտեսության մեջ» /ստուգարք/ և տասնյակ...
Հրատարակվել է «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ուսումնական ձեռնարկը
ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Նազարյանի, նույն ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի և դոցենտ Դավիթ Հախվերդյանի հեղինակությամբ լույս է տեսել «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ուսումնական ձեռնարկը` 2 հատորով: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր...