Ամփոփվել են մարզական առաջնությունները. առաջատարը ապագա հաշվապահներն են

Դիտումների քանակ՝ 1923

«Ուսանողական գարուն-2017» մարզամշակութային փառատոնի մարզական  միջֆակուլտետային առաջնությունները եզրափակվել են երեկ՝ ֆուտզալի առաջնությամբ: Միջոցառման շրջանակում անցկացվել է 7 առաջնություն՝ շախմատ, սեղանի թենիս (տղա, աղջիկ), վոլեյբոլ (աղջիկներ), վոլեյբոլ (տղաներ), հրաձգություն (տղա, աղջիկ), ֆուտզալ (տղաներ), բազկամարտ (տղաներ) մարզաձևերից: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հետևել է բոլոր  առաջնություններին և արձանագրել ակնթարթներ (տե'ս լուսանկարները):

Եվ այսպես, ներկայացնում ենք  արդյունքները:

Շախմատ

1-ին տեղ- հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

2-րդ տեղ- ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ

3-րդ տեղ- կառավարման ֆակուլտետ

Սեղանի թենիս

1-ին տեղ-ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ

2-րդ տեղ- հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

3-րդ տեղ-կառավարման ֆակուլտետ

Բազկամարտ

1-ին տեղ-ֆինանսական ֆակուլտետ

2-րդ տեղ- ֆինանսական ֆակուլտետ

3-րդ տեղ- մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ

Վոլեյբոլ /տղաներ/

1-ին տեղ-հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

2-րդ  տեղ-ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ

3-րդ տեղ-կառավարման ֆակուլտետ

վոլեյբոլ /աղջիկներ/

1-ին տեղ -հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

2-րդ տեղ- մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ

3-րդ տեղ – ֆինանսական ֆակուլտետ

Հրաձգություն

1-ին տեղ- հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

2-րդ տեղ- կառավարման ֆակուլտետ

3-րդ տեղ-ֆինանսական ֆակուլտետ

Ֆուտզալ

1-ին տեղ- հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

2-րդ տեղ-ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ

3-րդ տեղ- մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ

Հանրագումարով, այս պահին փառատոնի առաջատարը հաշվապահական հաշվառման  և աուդիտի ֆակուլտետն է՝  17 միավորով: Ֆինանսական ֆակուլտետն ունի  7, կառավարման,   ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետները՝ 5-ական, ինֆորմատիկայի և վիճակագրության, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման  ֆակուլտետները՝ 4-ական  միավոր:

Առաջնություններն անց են կացվել համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի աջակցությամբ. մրցույթները վարել են ամբիոնի դասախոսները:
Տեղեկացնենք, որ մայիսի 19-ին տեղի է ունենալու «Ուսանողական գարուն-2017»-ի մշակութային մասը՝ տոնական գալա համերգ, որի ընթացքում կայանալու են երգ ու պարի մրցույթները, ապա որոշվելու է փառատոնի հաղթող ֆակուլտետը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին