«Ամբերդ» հետազոտական կենտրոնն ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկաների ապրիլյան գործարքները

Դիտումների քանակ՝ 2199

ՀՊՏՀ  «Ամբերդ»  գիտահետազոտական կենտրոնի կողմից ամփոփվել են ՀՀ ֆինանսական շուկայում ապրիլ ամսին կատարված գործառնությունները:

Համաձայն ամփոփման՝ ապրիլ ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացվելիության ավելացման գործիքներից կրկին կիրառվել են շաբաթական ռեպո գործարքները, որոնց ծավալը կազմել է 16,9  մլրդ  ՀՀ դրամ: Ինչպես մարտ ամսին, ապրիլին ևս ՀՀ  ԿԲ-ն չի իրականացրել պետական պարտատոմնսերի առք, փոխարենը ներգրավել է դրամական միջոցներ՝ 155.9 մլրդի ՀՀ դրամի չափով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը ամսվա ընթացքում  հիմնականում դրսևորել է աճի միտում՝ ամսվա վերջին ամսվա սկզբի դրությամբ աճելով մոտ 0.19% առքի և վաճառքի փոխարժեքների  համար:  Թե' եվրոյի, և թե' ռուսական ռուբլու դեպքում փոխարժեքները ապրիլին ևս աճի միտումներ են ցուցաբերել:

Ռեպո և  սվոփ գործառնությունների, միջբանկային վարկերի շուկաներում նույնպես ակտիվ է եղել: Արտաբորսայական ռեպոների ծավալը նվազել է 0.5%-ով, իսկ եվրոբոնդերով կնքված ռեպոների ծավալը ՝ 48.3 %-ով: Միջբանկային վարկերի շուկաներում նկատվել են տարբեր միտումներ. ՀՀ դրամով միջբանկային վարկերը նվազել են 25.6%-ով, իսկ դոլարային վարկերը աճել են 21.5%- ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված սվոփների ծավալը նվազել է 61.8%-ով: Ինչպես նախորդ ամսին, ապրիլին ևս եվրոյով սվոփ գործարքներ չեն կնքվել:

Պետական պարտատոմսերի և' առաջնային, և' երկրորդային շուկաներում հիմնականում գրանցվել է բավականին մեծ ակտիվություն և հիմնականում տոկոսադրույքների նվազման միտումներ, ինչի արդյունքում  շրջանառության մեջ եղած կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը ապրիլի վերջին կազմել է 6.4004% (մարտի վերջին՝ 6.14978): Միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շրջանառության մեջ կազմել է 11.1121%՝ նախորդ ամսվա վերջի 11.8001-ի փոխարեն:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել  է մոտ 20.7 անգամ, իսկ եկամտաբերությունները, պայմանավորած ֆինանսական շուկաներում եկամտաբերությունների նվազման միտումներով, էականորեն նվազել են: Բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալը մոտ 3.12 անգամ աճել է նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ:

Ֆինանսական շուկայի ամփոփ ցուցանիշներ

Արտարժույթի շուկայի ամփոփ ցուցանիշներ

ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ամփոփ ցուցանիշներ

Ֆինանսական շուկաների վիճակը և զարգացումները 2017 թ. ապրիլ ամսին (ամսական տեսություն )

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին