Այցելություն Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց

Դիտումների քանակ՝ 2795

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Հայրապետյանը մայիսի 1-5-ը Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում մասնակցել է «Ինստիտուտների դերը բարեկեցության պետության  և քաղաքացիական հասարակության մեջ» թեմայով գիտաժողովին, որը կազմակերպել էր Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի SITE ինստիտուտը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Ռուբեն Հայտապետյանը հայտնեց, որ գիտաժողովի հիմնական նպատակն էր քննարկել հանրային կառավարման բնագավառում ինստիտուտների կազմավորման և զարգացման նշանակությունը, ինչպես նաև ուսումնասիրել Շվեդիայի մի շարք համակարգաստեղծ կազմակերպությունների փորձը:

Այս նպատակով, բացի Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում ընթացող քննարկումներից, հետազոտական այցելություններ են կազմակերպվել Շվեդիայի միջազգային զարգացման գործակալություն (SIDA), Շվեդիայի Զբաղվածության պետական ծառայություն, ինչպես նաև Ստոկհոլմ քաղաքի կառավարման մարմիններ: ՀՊՏՀ ներկայացուցչի խոսքով, այս այցելությունները  չափազանց կարևոր էին, քանի որ հնարավորություն տվեցին ծանոթանալու փորձին, որը ուսանելի է Հայաստանի հանրային կառավարման համակարգի համար: Գիտաժողովի և այցելությունների հիմնական արդյունքներն արդեն իսկ ՀՊՏՀ-ում  սեմինարի ընթացքում ներկայացվել են ուսանողներին և դասախոսներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին