ՀՊՏՀ-ում շարունակվում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը
ՀՊՏՀ-ում շարունակվում է ապրիլի 28-ից մեկնարկած ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Այսօր ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը այցելեց մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության առկա բակալավրիատի ուսանողներին: Սա այս մասնագիտությամբ երկրորդ խումբ ուսանողների պաշտպանությունն էր:
Հանձնաժողովը՝ տ.գ.դ., պրոֆեսոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նախագահությամբ, մեկնարկեց գործընթացը՝ առաջինն ունկնդրելով ուսանող Մարիամ Հովհաննիսյանի «Պակասուրդային պետական բյուջեի տնտեսական հետևանքները» թեմայով ավարտական աշխատանքը: Թեման կարևոր էր, ուստի հանձնաժողովը բազմապիսի հարցեր ուներ ուսանողուհուն:
Մակրոէկոնոմիկայի ամբիոնի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը, տեղեկացնելով, որ այսօր մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության ուսանողների 2-րդ պաշտպանությունն է, հույս հայտնեց, որ ուսանողներն աչքի կընկնեն իրենց գիտելիքների բարձր մակարդակով: « Խմբի առաջին պաշտպանությունից հանձնաժողովը բավական տպավորված էր, ուսանողները բավական լավ էին պատրաստվել պաշտպանությանը և կարողացան ստանալ բարձր գնահատականներ: Հանձնաժողովը հույս ունի, որ այսօրվա պաշտպանությանը ուսանողները ևս կկարողանան ըստ արժանվույն ներկայացնել իրենց կատարած աշխատանքը՝ ցուցաբերելով բարձր գիտելիքներ և պատրաստվածություն»,- ասաց նա:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին