Հարգանքի տուրք՝ հաղթանակների մարտիկների հիշատակին
Այսօր ՀՊՏՀ պրոռեկտորները, դեկանները, դասախոսներն ու աշխատակիցներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի և Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեցին հաղթանակների կերտման համար պայքար մղած ու նահատակված հերոսների հիշատակին:
Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազմավորման տարեդարձերը՝ հաղթանակի տրամադրությամբ, հայրենասիրությամբ ու գալիքի հանդեպ մեծ լավատեսությամբ տոգորելով երիտասարդ սերնդին, պատվիրելով նրան՝ հիշել պապերի ու հայրերի սխրանքները, ապրել ու արարել հաղթողի հոգեբանությամբ և միշտ պատրաստ լինել խիզախելու հանուն հայրենիքի և հանուն ազատության:
Հավերժ փառք հաղթանակի մարտիկների հիշատակին և կեցցե մայիսիննյան եռատոնի խորհուրդը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին