Դիտարկվել են ESPAQ-ի ընթացիկ արդյունքները

Դիտումների քանակ՝ 1905

Եվրոպական Միության Տեմպուսի «Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ, 544261-TEMPUS-1-2013-1-BE-TEMPUS-SMGR) ծրագրի ընթացքին և կատարված աշխատանքներին մայիսի 5-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցած մշտադիտարկման ժամանակ ծանոթացել են Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից,  հանդիպմանը ներկա են գտնվել ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի աշխատակիցները, ծրագրի գործընկեր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատանքային թիմի ներկայացուցիչները։

Մշտադիտարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են ըստ աշխատանքային փաթեթների արդեն իսկ ձեռք բերված արդյունքները, հրապարակումները և վերապատրաստման մոդուլի նյութերը, քննարկել հետագա գործողություններն ու, ընդհանուր առմամբ, իրենց ակնկալիքները ծրագրին ՀՊՏՀ մասնակցությունից։

Հանդիպման երկրորդ հատվածում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ծրագրի աշխատանքային չորրորդ փաթեթի շրջանակներում կազմակերպված վերապատրաստումներին մասնակցած ուսանողների հետ։

Ծրագրիր մասին առավել մանրամասն՝ espaq.eu կայքում։

Լուսանկարները՝ ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին