Ավարտական կուրսերի ուսանողներն ավարտել են փորձառությունները
ՀՊՏՀ առկա բակալավրիատի 4-րդ, հեռակա բակալավրիատի 5-րդ և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառությունները, որոնք մեկնարկել էին 2017թ. փետրվարին, արդեն ավարտվել են:
ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում դեկանները զեկուցեցին փորձառությունների արդյունքների մասին՝ նշելով, որ, մի քանի բացառություններով, ավարտական կուրսերի ուսանողները մասնակցել են փորձառություններին, ներկայացրել են հաշվետվությունները և պատրաստ են պաշտպանությունների: Հիշեցնենք նաև, որ վաղվանից մեր համալսարանում մեկնարկում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը:
Նիստում անդրադարձ եղավ ընթացիկ մի շարք հարցերի ևս, որոնց թվում քննարկվեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների դիմումները, ուսման վարձերի վճարման ընթացքը և այլ հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին