Քննաշրջանի արդյունքներն ամփոփվեցին ռեկտորատի նիստում

Դիտումների քանակ՝ 2318

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում ֆակուլտետների դեկանները զեկուցեցին հեռակա ուսուցման համակարգի ուսանողների՝ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին: Դեկանները ներկայացրեցին քննությունների արդյունքները, նշեցին, որ այժմ ընթանում են վերահանձնումները:

Հիշեցնենք, որ վերահանձնումների ժամանակացույցերը հրապարակված են ՀՊՏՀ պաշտոնական կայքում, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ asue.am/am/ֆակուլտետներ/քննագրաֆիկներ-409:

Այնուհետև ֆակուլտետների դեկանները զեկուցեցին ուսանողների վարձավճարների հավաքագրման գործընթացի մասին, ներկայացվեց ընդհանուր պատկերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին