Ուսանողները ծանոթացան Ֆրանսիայի համալսարաններում սովորելու հնարավորություններին

Դիտումների քանակ՝ 2550

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի կազմակերպած միջոցառման շրջանակում այսօր մեր համալսարանում էր Հայաստանում  Ֆրանսիայի դեսպանության համալսարանների համագործակցության գծով պատասխանատու Ֆրեդերիք Ռեյնբոլդը: Հանդիպմանը մասնակցում էին դասախոսներ, Ֆրանսիայում ուսանել  ցանկացող բակալավրիատի, մագիստրատուրայի  ուսանողներ և ասպիրանտներ:

Դեսպանատան ներկայացուցիչը խոսեց ֆրանսիական բարձրագույն կրթական համակարգի առավելությունների մասին՝ առանձին-առանձին անդրադառնալով 3 կրթաձևերին: Ֆրանսիայի համալսարանների կողմից  օտարերկրացի ուսանողներին առաջարկվող կրթաթոշակային ծրագրերը բանախոսության առանցքում էին: Հարցուպատասխանի միջոցով ներկաները տեղեկատվություն ստացան մուտքի վիզա ստանալու և նմանօրինակ հարցերի մասին:

Դեսպանատան ներկայացուցիչը տեղեկատվական մի քանի աղբյուրներ նշեց, որոնք կարող են օգտակար լինել ֆրանսիական բուհերով հետաքրքրված  ուսանողներին:

Քննարկվեցին ՀՊՏՀ-ի և ֆրանսիական համալսարանների հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:

Համալսարանի արտաքին կապերի բաժինը մեզ է տրամադրել Ֆրեդերիք Ռեյնբոլդի այսօրվա բանախոսության էլեկտրոնային տարբերակը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապեր բաժին