ՀՊՏՀ 69 ուսանող արժանացել է ՀԵՀ կրթաթոշակի

Դիտումների քանակ՝ 3555

Հանրապետության բուհերի առկա ուսուցման 1-ին կուրսի 745 ուսանողներ մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել են ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր, որոնք ուսանողներին է հանձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից փոխհատուցման է արժանացել 69 ուսանող (դիմել են 189-ը): Հավաստագրերը վարչապետից  ստացել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀԵՀ-ի պաշտոնական կայքից՝ մրցույթի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել սոցիալապես անապահով ընտանիքների, երրորդ խմբի հաշմանդամ, սահմանամերձ համայնքների, գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողները, նաև զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 11, ինչպես նաև՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած 5 ուսանող։

Առաջին կուրսեցիների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը հիմնադրամն իրականացնում է ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

Առաջիկա օրերին ՀՊՏՀ ՈՒԽ-ն նախատեսում է մեր համալսարանում հավաստագրերը հանձնել ուսանողներին:

ՀԵՀ կայքում հրապարակվել է կրթաթոշակի արժանացած ուսանողների անունները. ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ heh.am/?module=article&utility=show_article&id_article=3089&lang=am :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին