«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խումբն անցկացրեց առաջին հանդիպումը

Դիտումների քանակ՝ 3503

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր կայացավ փորձագիտական խորհրդի առաջին հանդիպումը:

Հանդիպումը վարեց հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը, ով նախ շնորհավորեց խորհրդի անդամներին՝ խորհրդի ձևավորման առիթով, ապա ներկայացրեց կենտրոնի գործունեության առաջնահերթությունները, 2017թ. միջոցառումների ծրագիրը, փորձագիտական խորհրդի առաջ դրված խնդիրներն ու

անելիքները: «Մենք ցանկանում ենք ակադեմիական կենտրոնից գործնական հետազոտություններ իրականացնող կենտրոն դառնալ և այս առումով բավական անելիքներ կան: Խորհուրդը մեծ դերակատարում ունի և կարծում եմ, որ այն կունենա իր ներդրումը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի զարգացման գործում»,- նշեց կենտրոնի տնօրենը: Ծավալվեց քննարկում, նախանշվեցին փորձագիտական խորհրդի անելիքները, որոնք գործնականում կյանքի կկոչվեն հետագա հանդիպումներում:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ստեղծվել է 2013թ. համալսարանի խորհրդի որոշմամբ: Գործունեության այս կարճ շրջանում կենտրոնը հասցրել է արձանագրել մի շարք հաջողություններ ու ձևավորել դրական վարկանիշ: Կենտրոնը գործընկերություն է հաստատել թե՛ հայաստանյան, թե՛ արտերկրի հետազոտական կենտրոնների և համալսարանների հետ, ինչը նպաստում է ոչ միայն հեղինակության բարձրացմանը, այլև միջազգային փոխգործակցության զարգացմանը:

Կենտրոնի գործունեության, աշխատակազմի և փորձագիտական խորհրդի կազմի, հետազոտական թեմաների և ուղղությունների մասին մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով հետևյալ հղումով՝ asue.am/am/ամբերդ-հետազոտական-կենտրոն-366:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին