ՀՊՏՀ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Դիտումների քանակ՝ 3696

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա առիթով (նշվում է մարտի 1-ին) Հայաստանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ բաց դասեր, ուսումնավարժանքներ և այլն: ՀՊՏՀ-ն անմասն չէ այս  միջոցառումներից. Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԱԻՆ փրկարար վարչության նախաձեռնությամբ այսօր մեր համալսարանում անցկացվեց «Օդային տագնապ ազդանշանի դեպքում ուսանողների և աշխատակիցների պատսպարման կազմակերպումը և իրականացումը» հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի կազմակերպմանն իրենց գործուն աջակցությունն ունեցան ՀՊՏՀ վարչատնտեսական ստորաբաժանումները՝ վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանի (ուսումնավարժության ղեկավարի տեղակալն էր) և  ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը՝ ՔՊ շտաբի պետ, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ Սիրանուշ Հարությունյանի ղեկավարությամբ:

Բուհի 5-րդ մասնաշենքում, 1-2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ, ուսումնավարժանքն անցկացնում էին ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կենտրոն բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կամո Ոսկանյանը և նույն բաժնի ավագ հրահանգիչ, կապիտան Ստեփան Ստեփանյանը:

Տագնապ ազդանշանից հետո ուսանողներն ու աշխատակիցները բարձր հարկերից իջան նկուղ և պատսպարվեցին, իսկ «տուժածներին»  ցուցաբերվեց բժշկական օգնություն:  Սիրանուշ Հարությունյանը իր զեկուցման մեջ  Կամո Ոսկանյանին տեղեկացրեց, որ որ 1-ին կուրսեցիներն  ուսումնասիրում են «ԱԻ և քաղպաշտպանության հիմնահարցեր» և «ԱԻ-ում 1-ին բուժօգնության կազմակերպում» առարկաները, որի շրջանակներում բարձրացվում է նրանց՝ պատերազմական և արտակարգ իրավիճակներում քաղաքացիներին  օգնություն ցուցաբերելու պատրաստականությունը, հայրենասիրությունը:

Ամփոփելով ուսումական վարժանքը՝ փոխգնդապետ Կամո Ոսկանյանն ընդգծեց նմանատիպ միջոցառումների կարևորությունը և նշեց՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիների պաշտպանության կազմակերպմանը պետք է մասնակցեն բոլորը: ԱԻՆ աշխատակիցը պատասխանեց նաև ուսանողների հարցերին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հարցադրմանը, թե ինչպես է փ/ծ  փոխգնդապետը  գնահատում ուսումանավարժանքը և  ՀՊՏՀ-ականների պատրաստվածությունը, Կամո Ոսկանյանը ամփոփ պատասխանեց՝ «Լավ» :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին