Մեկնարկել են հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները. հաստատվել են դասացուցակները

Դիտումների քանակ՝ 3700

Տնտեսագիտական համալսարանի հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ և 3-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսերում այսօր մեկնարկել են 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները:

ՀՊՏՀ ֆակուլտետների դեկանատները և ուսումնական բաժինը տրամադրել են հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի դասացուցակների էլեկտրոնային տարբերակները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

2016-2017 հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցին ծանոթացեք նշված հղումով՝ http://media.asue.am/upload/rectorat/heraka_usucum.pdf :

Հեռակայում դասերն, ինչպես միշտ, կազմակերպվում են 2-րդ հերթով, ժամը 14.05-ից սկսած:

Դասերի մեկնարկի առիթով այսօր ուսանողներին ողջունել և ուսման մեջ հաջողություն են մաղթել դեկանները:

Սիրելի ուսանողներ, նոր ուսումնական կիսամյակում հաջողություն և բարձր առաջադիմություն ենք մաղթում ձեզ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին