ԱԺ պարգևներ են ստացել ՀՊՏՀ ներկայացուցիչները
Հասարակական և քաղաքական կյանքում ունեցած մասնակցության համար փետրվարի 23-ին ԱԺ պատվոգրով և ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգևատրվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամներ, որոնց թվում են ՀՊՏՀ ասպիրանտ, ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը և բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտացման 1-ին կուրսի մագիստրանտ, ՈւԽ նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:
Նույն օրը պարգևատրվել է նաև ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դասախոս Հասմիկ Հովակիմյանը:
Շնորհավորում ենք երիտասարդներին և մաղթում նոր ձեռքբերումներ:
Առաջին լուսանկարը՝ Աժ կայքից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին