Ինտեգրացիոն գործընթացները՝ պրոֆեսոր Թավադյանի տեսադաշտում

Դիտումների քանակ՝ 2441

ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանի «Ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները եվրասիական տարածքում» հոդվածը լույս է տեսել ՌԴ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի «Мир перемен» միջազգային գիտահասարակական հանդեսի 2016 թ. վերջին՝ 4-րդ համարում: Ինչպես հեղինակն է ներկայացնում, հոդվածում տրված են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների գնահատականներ, զարգացման միտումներ և մարտահրավերներ:

Հատկանշական է, որ «Мир перемен» պարբերականի խմբագրական միջազգային խորհրդի անդամներ են աշխարհաճանաչ այնպիսի գիտնականներ ու պետական գործիչներ, ինչպիսիք են ամերիկացի տնտեսագետ Ջ. Գելբրեյտը, Չեխիայի նախագահ Մ. Զեմանը, Լեհաստանի փոխվարչապետ Գ.Կոլոդկոն, գլխավոր խմբագիրն է ՌԴ ԳԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր Ռ. Գրինբերգը:

Հանդեսի թեմատիկ բաժանմունքները արտացոլում են ինչպես տնտեսագիտական, այնպես էլ քաղաքական ու մշակութային հիմնահարցեր: Տվյալ համարում առանձին հոդվածաշար է նվիրված  նորանկախ պետությունների 25-ամյակին:

Աշոտ Թավադյանի հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին