ՀՊՏՀ ուսանողը բազկամարտի Ռուսաստանի առաջնությունում նվաճել է 3 մեդալ

Դիտումների քանակ՝ 4632

Փետրվարի 14-18-ը Մոսկվայում կայացել է բազկամարտի Ռուսաստանի առաջնությունը, որին  հերթական անգամ իր  հաջող մասնակցությունն է ունեցել ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Վահան Տեր-Բալյանը: 18-21 տարեկանների 65-70 քաշային կարգում Վահանը աջ ձեռքի մրցավեճում զբաղեցրել է 1-ին տեղը, ձախով՝ 2-րդը, իսկ միավորների հանրագումարով՝ 2-րդ հորիզոնականը: Այսպիսով, բազկամարտիկն արժանացել է մեկ ոսկե, 2 արծաթե մեդալների:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց Վահան Տեր-Բալյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս առաջնությունում իր և մրցակցի միավորները հավասար են եղել (42), սակայն մրցակիցն ավելի թեթև քաշ է ունեցել, ուստիև զբաղեցրել է 1-ին տեղը:

Պրոֆեսիանալ բազկամարտով Վահանը զբաղվում է պատանի հասակից:

Ուրախությամբ ենք արձանագրում, որ միջազգային ասպարեզում մեր ուսանողը շարունակում է իր վստահ հաղթարշավը: Երիտասարդ մարզիկը հասցրել է դառնալ բազկամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի քառակի չեմպիոն, Հայաստանի փոքրահասակների, մեծահասակների բազկամարտի կրկնակի փոխչեմպիոն, շուրջ 20 բազկամարտի  մարզային առաջնությունների չեմպիոն, ընդհանուր թվով, նվաճել է շուրջ 40 մեդալ, արժանացել է սպորտի վարպետի կոչման:

Հիշեցնենք, որ Վահան Տեր-Բալյանը ճանաչվել է 2016 թ. ՀՊՏՀ 10 լավագույն մարզիկներից մեկը:

Շնորհավորում և նորանոր հաղթանակներ ենք մաղթում Վահանին:

Վերջին երկու լուսանկարը տրամադրել է Վահանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին