Մեկնարկեցին ուսուցողական սեմինարները. մարքեթինգը՝ բիզնեսի առաջխաղացման բանալի

Դիտումների քանակ՝ 1998

Նոր կիսամյակում ուսանողական խորհուրդը վերսկսել է հետաքրքրական ու  արդիական թեմաներով ուսուցողական սեմինարների կազմակերպումը, որի շրջանակում ՀՊՏՀ-ում հյուրընկալվում և բանախոսությամբ հանդես են գալիս համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ: ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր  «Motive» մարքեթինգային ընկերության հիմնադիր-տնօրեն Արուսիկ Մարգարյանը վարեց «Մարքեթինգի դերը բիզնեսում» խորագրով սեմինար, որն ունկնդրելու էին եկել տասնյակ ուսանողներ:

Շեշտադրելով, որ Հայաստանում մարքեթինգը զարգացող գիտություն է և մեծ դեր ունի բիզնեսի զարգացման համար՝ բանախոսը ներկայացրեց մարքեթինգային ժամանակակից գործիքները, բիզնեսի առաջխաղացման համար սպառողների թիրախավորման կարևորությունը, գովազդի ներկայացման հարթակները, ընկերության մասին տեղեկությունների  տարածման արդյունավետ եղանակները: Նրա խոսքով, օրինակ, Ֆեյսբուքն այժմ գովազդային ամենաակտուալ հարթակներից է: Հանդիպումն ինտերակտիվ էր և քննարկվող հարցերի շուրջ իրենց տեսակետներն ու դիտարկումներն էին ներկայացնում նաև ուսանողները, որոնց թվում էին ապագա շուկայագետներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին