Աշխատաժողով և աշխատանքային հանդիպումներ ESPAQ ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1864

2017թ․ հունվարի 23-26-ը ՀՊՏՀ ուսանողները և որակի ապահովման բաժնի աշխատակիցները մասնակցել են Եվրոպական Միության Տեմպուսի «Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ) ծրագրի շրջանակներում տեղի ունեցած աշխատանքային հանդիպումներին և աշխատաժողովին։

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից, հունվարի 25-ին ծրագրի կոորդինատոր Մաչերատայի համալսարանի ներկայացուցիչները մշտադիտարկման այցով հյուրընկալվել են ՀՊՏՀ-ում, իսկ հունվարի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՈԱԱԿ-ում։ Հանդիպման ընթացում որպես 4-րդ աշխատանքային փաթեթի պատասխանատու՝ ՀՊՏՀ աշխատակիցները ներկայացրել են իրականացված աշխատանքը և արդյունքները։ Զեկուցմամբ հանդես է եկել որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ Մարիա Պետրոսյանը։ Նշված փաթեթի շրջանակներում կազմակերպվել են ուսանողների վերապատրաստումներ, աշխատաժողովներ և փորձի փոխանակման այցեր ԵՄ գործընկեր համալսարաններում։ Այնուհետև քննարկվել է ծրագրի ընթացքը, ձեռքբերումները և հետագա գործողությունները։

ՈԱԱԿ-ում տեղի ունեցած «Շահակիցների գործընկերային ուսուցում որակի ապահովման թեմայով» քառօրյա աշխատաժողովի ընթացքում ՀՊՏՀ և ծրագրի գործընկեր հայաստանյան բուհերի ուսանողներին ներկայացվել է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի փորձը, դրանում ուսանողների մասնակցության անհրաժեշտությունը և հնարավորությունները։ Աշխատաժողովն անցկացվել է ՈԱԱԿ, Շոտլանդիայում ուսանողների համագործակցություն որակավորում (sparqs), Եվրոպական ուսանողական միության (ESU) ներկայացուցիչների և միջազգային փորձագետների կողմից։

Հիշեցնենք, որ ESPAQ-ըեռամյածրագիրէ, որի նպատակն է ընդլայնել ուսանողների մասնակցությունը Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում: Առավել մանրամասն՝ espaq.eu

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին