ՀՊՏՀ դասախոսներն այցելել են ավագ դպրոց
Տնտեսագիտական համալսարանի և ավագ դպրոցների համագործակցության ծրագրի շրջանակներում այսօր նշված ծրագրի ղեկավար, լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը և ծրագրի՝ ֆինանսական ֆակուլտետի պատասխանատու, տ.գ.թ., ասիստենտ Լուսինե Հարությունյանն այցելել են Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոց և հանդիպել 10-12-րդ դասարանների աշակերտների հետ: Միջոցառմանը ներկա է եղել դպրոցի տնօրեն Մանյակ Ազիզյանը:
Ավագ դասարանների աշակերտների համար ժամանակակից մասնագիտությունների, բուհական կյանքի վերաբերյալ տեղեկությունները հատուկ կարևորություն ունեն և այս առումով դասախոսների այցելությունները հետաքրքրական են նրանց համար:
Մեր ներկայացուցիչները խոսել են Տնտեսագիտական համալսարանի ֆակուլտետների, մասնագիտությունների մասին, անդրադարձել ընդունելության կարգին:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Լուսինե Կարագուլյանն ասաց, որ դպրոցի հետ համագործակցությունը կսերտացվի տարբեր միջոցառումներով: «Տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռբերվել առաջիկայում փոխադարձ այցելություններ կազմակերպելու, տնտեսագիտական հոսքի աշակերտներին ՀՊՏՀ-ում վերապատրաստելու, ուսանողական և աշակերտական խորհուրդների միջև շփում ստեղծելու և այլ ուղղություններով»,-մանրամասնեց ծրագրի պատասխանատուն ու հավելեց, որ աշակերտները հետաքրքրված են օրինակ, մարքեթինգի, զբոսաշրջության ոլորտին առնչվող մասնագիտություններով և ցանկություն են հայտնել այս թեմաներով դասախոսություններ լսելու:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին