«Ամբերդ»-ի աշխատակցի մենագրությունը լույս է տեսել գերմանական հրատարակչության կողմից

Դիտումների քանակ՝ 2375

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի հետազոտող, տ.գ.թ.  Գայանե Թովմասյանի «Tourism Management and Marketing: Advancement Issues in Armenia» մենագրությունը այս ամիս լույս է տեսել գերմանական «OmniScriptum GmbH & Co. KG» ընկերությանը պատկանող «Lap LAMBERT Academic Publishing» հրատարակչության կողմից:

Հեղինակի խոսքով՝ աշխատանքը նախատեսված է ուսանողների, հետազոտողների, ոլոր­տի պետական կառավարման մարմինների, ոլորտում գործող կազմակերպությունների, զբո­սաշրջիկների, ոլորտի նկատմամբ հետաքրքրվողների համար:

«Մենագրությունում քննարկվել են զբոսաշրջության էությունը, զարգացման միտումները և միջազգային փորձը: Վերլուծվել են զբոսաշրջության առկա վիճակը, տեղն ու դերը ՀՀ տնտեսության մեջ, ոլորտի կառավարման համակարգը ՀՀ-ում, զբոսաշրջության հիմնական տեսակների (կրոնական, առողջարանային, պատմամշակութային, քաղաքային, արկածային, գաստրոնոմիական և ագրոզբոսաշրջության) զարգացման հեռանկարները, ոլորտի մարքեթինգային, ներդրումային, կադրային, մրցունակության բարձրացման և հյուրանոցային ծառայությունների որակի գնահատման հիմնախնդիրները: SWOT վերլուծության միջոցով բացահայտվել են ոլորտի զար­գաց­ման խոչընդոտները և կատարվել համապատասխան մի շարք առաջարկություններ` ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման նպատակով»,- ասաց Գայանե Թովմասյանը:

Մենագրության էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ publishing.com/catalog/details//store/gb/book/978-3-330-03894-3/tourism-management-and-marketing:-advancement-issues-in-armenia :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին