Մուտքդ բարի, 2017 թվական. տարեմուտի հանդիսություն ՀՊՏՀ-ում (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2382

Համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ կազմակերպված 2017 թ. տարեմուտի հանդիսությունն այսօր ջերմության և սիրո մթնոլորտում, տոնական սեղանի շուրջ էր համախմբել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին, ստորաբաժանումների աշխատակիցներին: Շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Պարույր Քալանթարյանը, Միհրդատ Հարությունյանը, Միխաիլ Կարապետյանը, Սևակ Խաչատրյանը: Բուհի ղեկավարն անձնական և աշխատանքային հաջողություն մաղթեց աշխատակիցներին, բարօրություն՝ նրանց ընտանիքներին, խաղաղություն ու զարգացում՝ մեր երկրին: Տոնական սեղանի շուրջ գործընկերները շնորհավորեցին միմյանց, բարեմաղթեցին, հրաժեշտ տվեցին 2016 աշխատանքային տարվան՝ համակված ջերմ ու բարի տրամադրությամբ ու ակնկալիքով, որ 2017-ը ավելի բարեբեր ու հաջողակ է լինելու: Նշենք, որ աշխատանքային տարին վերսկսվելու է հունվարի 9-ին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին