Գիտխորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, զեկուցվեց ուսանողների ուսումնադաստիարակչական աշխատանքների մասին

Դիտումների քանակ՝ 1427

ՀՊՏՀ  նիստերի սրահում այսօր գումարվեց ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցը զեկուցեց ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը՝ ներկայացնելով ՈւԽ հաշվետվությունն ուսանողների ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական, հայրենասիրական դաստիարակության աշխատանքների մասին: ՀՊՏՀ ՈւԽ նախագահը իրենց մեկ տարվա  աշխատանքը ներկայացրեց տեսանյութով: 2016թ. մեր համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմնի համար հագեցած է եղել, իրականացվել են ուսումնական, կրթակադաստիարակչական, գիտական, մարզական, սոցիալական, ռազմահայրենասիրական, ուրախ ժամանցն ապահովող մի քանի տասնյակ միջոցառումներ: Գիտխորհրդի անդամները բարձր գնահատեցին ՈւԽ աշխատանքը՝ նշելով, որ արդյունքները շատ խոսուն են: Սերգեյ Խառատյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց` շեշտելով, որ իրենց հաջողություններում մեծ է բուհի անձնակազմի ներդրումը: Գիտխորհուրդը ՈւԽ աշխատանքը գնահատեց բավարար:

Փակ գաղտնի քվեարկության դրվեց լեզուների ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմինե Գրիգորյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին հարցը:  Գիտխորհրդի նիստին մասնակից 47 անդամներից 47-ի կողմ քվեարկությամբ հարցը հաստատվեց: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրերի 2016թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածն ընդգրկող հաշվետվությունների մասին զեկուցեցին տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը և տ.գ.թ., դոցենտ Հայկազ Հովհաննիսյանը:

Հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ, ինչպես նաև գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ներկայացրած «Բիզնեսի ներածություն» (համահեղինակներ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Կորյուն Աթոյան, տ.գ.թ., դոցենտ Պարույր Քալանթարյան, տ.գ.թ., դոցենտ Միքայել Մարդումյան), նույն ամբիոնի ասիստենտ Արմենուհի Հովհաննիսյանի «Ապրանքների մրցունակություն» և լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Անուշ Խաչատրյանի, դասախոսներ Լիլիթ Ղազարյանի և Ժաննա Միդոյանի «Environmental Economics» ուսումնական ձեռնարկները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին