Հարգանքի տուրք՝ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին

Դիտումների քանակ՝ 1515

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի հարյուրավոր ներկայացուցիչներ այսօր հարգանքի տուրք են մատուցել՝ երեկ երեկոյան Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան առջև ուսանողները ծաղիկներ են խոնարհել,  ապա մոմեր վառել:

Ուսանողներին ընդառաջ է դուրս  եկել Հայաստանում Գերմանիայի   արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և շնորհակալություն հայտնել նման նախաձեռնության համար:
«Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, երբ ամբողջ աշխարհը համախմբվում է բարության և խաղաղության գաղափարների շուրջ, նման սահմռկեցուցիչ ահաբեկչությունը հանցագործություն է՝ ուղղված մարդկության դեմ: Մենք դատապարտում ենք նմանօրինակ ցանկացած հանցագործություն և մեր զորակցությունը հայտնում գերմանացի ժողովրդին»,-դեսպանի հետ զրույցում նշել է  ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը:

Հիշեցնենք, որ երեկ  Բեռլինի Սուրբծննդյան տոնավաճառի մոտ բեռնատար մեքենան մտել է մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անձինք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին