Ուսանողների համար բանախոսեց որակավորված միջազգային աուդիտորը. բաց դաս

Դիտումների քանակ՝ 2199

ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր մեր բուհում էր «ՍՕՍ-Աուդիտ» ՍՊԸ-ի աուդիտի ղեկավար, որակավորված միջազգային աուդիտոր Գնել Խաչատրյանը, ով բաց դասի շրջանակում ուսանողներին ներկայացրեց ՖՀՄՍ (ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ) 15 և 16 ստանդարտները (հասույթ և վարձակալություն):

Միջոցառմանը ներկա էին Ալվարդ Սարգսյանը, դասախոսներ, իսկ ուսանողները հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի տարբեր կուրսերից էին:

Ներկայացնելով դասի անցկացման նպատակը՝ ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ Լևոն Սահակյանը նշեց. «Հաշվապահական կոմիտեն հրապարակել է ՖՀՄՍ 15 և 16 ստանդարտները և դրանք դեռևս թարգմանված չեն, գիտական հանրույթը  ծանոթանում է այդ ստանդարտներին: Այսօր ուսանողները ընդհանուր պատկերացում կստանան նոր ստանդարտների մասին»:

Գնել Խաչատրյանը վերոնշյալ ստանդարտները բնութագրեց ամփոփ՝ անդրադառնալով դրանց կիրառությանը, առավելություններին: Բանախոսը պատասխանեց նաև ուսանողների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին