Նախապատրաստում՝ ավարտական (դիպլոմային) աշխատանքներին ընդառաջ
«Պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսում այսօր հերթական սեմինարն էր. ուսանողները բաժանվել էին 2 խմբի և կատարել «Եվրամիությունը որպես տնտեսական միավոր» և «ՀՀ տարածքային քաղաքականությունը» թեմաներով հոտազոտական աշխատանքներ: Սեմինարավար, տ.գ.թ. Թագուհի Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունը դասախոս, տ.գ.թ. Սարգիս Ասատրյանցինն է, և 4-րդ կուրսում նման միջոցառումները նպատակ ունեն ուսանողներին նախապատրաստելու ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելուն:
Սեմինարավարի փոխանցմամբ՝ ուսանողների մի խումբը համեմատական վերլուծություն էր կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ փորձելով ցույց տալ, թե Հայաստանի համար որ կառույցն է առավել նպատակահարմար, երկրորդ խումբը Սյունիքի մարզի օրինակով վերլուծել էր ՀՀ տարածքային քաղաքականությունը, վերհանել մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և առաջարկել լուծումներ:
«Ուսանողների կատարած աշխատանքներից երևաց, որ նրանք կարողանում են աշխատել հետազոտության նպատակներին, խնդիրներին համապատասխան»,-եզրակացրեց Թագուհի Օհանյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին