Հայտնի է 1-ին կիսամյակի ստուգարքների, ամփոփիչ քննությունների, լուծարքների ժամանակացույցը

Դիտումների քանակ՝ 1797

Ավարտին է մոտենում 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակը:

Առկա բակալավրիատի և մագիստրատուրայի այս կիսամյակի ստուգարքների, ամփոփիչ քննությունների, լուծարքների ժամանակացույցն արդեն հայտնի է:

ՀՊՏՀ ֆակուլտետներից մեզ են տրամադրել քննագրաֆիկները, որը ներկայացնում ենք բուհի պաշտոնական կայքում. դրանց կարող եք ծանոթանալ «Քննագրաֆիկներ» խորագրի ներքո՝ հետևյալ հղումով:

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետից տեղեկացնում են, որ  առկա մագիստրատուրայի ստուգարքների և քննությունների ժամանակացույցը դեռ մշակման փուլում է: Այն կներկայացնենք առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին