Մեկնարկել են մագիստրոսական թեզերի պաշտպանությունները

Դիտումների քանակ՝ 2003

2016-2017 ուստարվա ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի կազմակերպման ժամանակացույցի համաձայն այսօր մեկնարկել են մագիստրոսական թեզերի պաշտպանությունները (մագիստրատուրա 3-րդ կուրսեր):

Այսօր թեզեր են պաշտպանում «Բանկային գործ», «Մաքսային գործ», «Բիզնեսի կազմակերպում»  մասնագիտությունների ուսանողները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «Բիզնեսի կազմակերպում» մասնագիտության մագիստրանտ Արմինե Ազարյանն ասաց, որ  նույն մասնագիտությամբ ավարտել է ՀՊՏՀ բակալավրիատը:

«Գիտելիքներս ավելի խորացնելու նպատակով դիմեցի մագիստրատուրա և քանի որ աշխատում եմ մասնագիտությամբ (Յունիբանկի Վանաձորի մասնաճյուղում), հեռակա ուսուցմամբ սովորեցի: Կատարել եմ «ՀՀ բանկային բիզնեսի մրցակցային  առավելությունները և սոցիալական պատասխանատվությունը» թեմայով մագիստրոսական թեզ»,-նշեց Արմինեն և ընդգծեց, որ աշխատաշուկայում իրեն մրցունակ է զգում:

Ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանի փոխանցմամբ՝ հեռակա մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմները կհանձնվեն փետրվարի սկզբին:

Թեզերի պաշտպանությունները կշարունակվեն 2 շաբաթ:

Մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին